Դատարանն այսօր կքննի Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացման որոշումը
Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.
«Այսօր՝ ժամը 15:00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Հովհաննիսյանի քննության է առնելու Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատավոր Արմեն Շիրոյանի որոշման դեմ իմ կողմից հունիսի 16-ին ներակայացված բողոքը։
Արդարության համար պետք է փաստեմ, որ դատավոր Հովհաննիսյանը բավականին արագ նշանակեց դատական նիստը։
Համեմատության համար նշեմ, որ Գերասիմին կալանավորելու բուն որոշման դեմ իմ կողմից դեռևս մայիսի 17-ին ներկայացված բողոքը մակագրվել էր դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, մինչ այս պահը այդ բողոքը դատական նիստում չի քննարկվել և Աստված գիտի, թե երբ է քննարկվելու։
Ամեն դեպքում լիահույս եմ, որ դատավոր Հովհաննիսյանը կհաստատի բողոքարկվող դատական ակտի ապօրինի լինելու հանգամանքը։
Ասածս ինչ է՝ նմանատիպ իրադրությունների մասին Քրիստոսը խոսել է դեռևս 2 հազարամյակ առաջ՝ «...ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք, և ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն»,
Մատթեոս 7:2»։
Հարակից հրապարակումներ`
- Հետաձգվել է Գերասիմ Վարդանյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նիստը
- Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
- Արցախը չի ընկնելու և վերջ... Առաջ դեպի հաղթանակ. Գերասիմ Վարդանյանի նամակը՝ ՔԿՀ-ից
- Գերասիմ Վարդանյանին տեսնել չհաջողվեց՝ տեսակցության արգելքի պատճառով․ Ագնեսա Խամոյան
- Գերասիմ Վարդանյանին կալանավորել է մի դատավոր, ով 2018-ին թմբուկ էր զարկում Փաշինյանի համար. Թովմասյան
- Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց
- Փաստաբան. Մեզ ծանոթացրեցին Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությանը չորրորդ անգամ
- Գերասիմ Վարդանյանին քիչ առաջ վերստին կանչել են ԱԱԾ
- Այս պահին Արցախի դրոշը ՀՀ դրոշի հետ կողք կողքի ծածանվում է Արտաշատի թատրոնամերձ հրապարակում․ Գերասիմ Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան