Եգիպտոսում շնաձկան հարձակման հետևանքով ռումինուհի է զոհվել
Ռումինիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ տեղեկություն է ստացել Ռումինիայի քաղաքացու մահվան մասին, որը Եգիպտոսում արձակուրդի ժամանակ շնաձկան հարձակման է ենթարկվել։
Հուլիսի 1-ին արդեն շնաձկան մեկ դեպի մասին հայտարարվել էր, երբ Սահլ Հաշեշի շրջանում ծովում շնաձուկը կծել էր մի կնոջ ձեռքն ու ոտքը, նա մահացել էր։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Եգիպտոսի բնապահպանության նախարարությունը կիրակի օրը հայտնել է, որ Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի։ Երկուսն էլ կանայք են։ Մասնագետները տեղեկություններ են հավաքում, որպեսզի հասկանան գիշատչի վարքագծի պատճառները:
ՌԴ գլխավոր հյուպատոսության տվյալներով, երկու դեպքերն էլ տեղի են ունեցել հուլիսի 1-ին, իսկ հուլիսի 3-ին շնաձուկը կրկին նկատվել էր Հուրգադայի լողափի մոտ։
«Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Կահիրեում Ռումինիայի դեսպանատունը հուլիսի 3-ին հեռախոսով տեղեկացվել է զբոսաշրջային ընկերության գործակալի կողմից Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում հանգստի ժամանակ Ռումինիայի քաղաքացու մահվան մասին։ Հետաքննությամբ պարզվել է, որ Ռումինիայի քաղաքացու մահը շնաձան հարձակման հետևանք է»,- ասված է Ռումինիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։