Պետք է օգտագործենք մրցակցի թույլ կողմերը. Եղիշե Մելիքյան
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Կլուժ» խաղից առաջ կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը.
«Հարձակման գիծն է շատ ուժեղ՝ հատկապես եզրերը: Շատ որակյալ ֆուտբոլիստներ ունեն ու համոզված եմ, որ մեզ համար խնդիրներ են ստեղծելու: Մենք վերլուծել ենք ու հասկացել ենք իրենց ուժեղ ու թույլ կողմերը: Որքան հնարավոր է աշխատելու ենք փակել նրանց ուժեղ կողմերը, թե ինչքանո՞վ կստացվի՝ խաղը ցույց կտա: Նրանք էլ ունեն դիրքեր, որտեղ թույլ են: Պետք է օգտագործենք դրանք: Ես ունեմ վստահություն, որ եթե տղաներն անեն այն, ինչ պայմանավորվել ենք, մեզ մոտ կստացվի նվազագույնը լավ խաղ, հաջողություն ու արդյունք»,-ասել է Մելիքյանը:
«Արմսպորտ»-ը նաև հիշեցնում է, որ ՉԼ որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Կլուժ» խաղը կկայանա հուլիսի 5-ին ու կսկսվի 20:00-ին: