Թբիլիսիում ցուցարարներն ամբողջ գիշեր անցկացրել են կառավարության շենքի մոտ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ ողջ գիշեր անցկացրել են կառավարության տան դիմաց։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի հայտնել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
«Երեկ մենք մնացինք Կառավարության տան առաջ: Սա ամենատրամաբանականն է: Մենք կենտրոնացել ենք այն վայրում, որտեղ գտնվում է մեր պահանջների պաշտոնական հասցեատերը»,-«Ռուսթավի 2»-ին ասել է հանրահավաքի կազմակերպիչներից Նոդար Ռուխաձեն:
Կառավարության տան դիմց գիշերն անցել է հանգիստ. Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ուժեղացված ջոկատները։ Ձերբակալություններ չեն եղել։ Ինչ վերաբերում է հետագա ծրագրերին, ապա ցուցարարները պատրաստվում են մնալ կառավարության շենքի մոտ և սպասել վարչապետի և կաբինետի մյուս անդամների ժամանմանը, որպեսզի իրենց դիմավորեն վանկարկումներով ու սուլոցներով։ Նրանք վառում են ճայթուկներ և հարվածում թմբուկներին: Ոստիկանները նրանց ուժով հեռացրել են շենքի ծառայողական մուտքի մոտից։
Թբիլիսիում հանրահավաքը տեղի է ունեցել կիրակի օրը։ Ցուցարարների հիմնական պահանջը կառավարության հրաժարականն է՝ ազգային համաձայնության նախարարների կաբինետ ձևավորելու համար, որը կկարողանա երկրում բարեփոխումներ իրականացնել՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը ներկայացնում է ԵՄ պայմանները բավարարելու գործողությունների ծրագիրը
- Վրաստանի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին
- Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումը
- ԵՄ-ին անդամակցությունն ու աջակցությունը կարևոր նախապայման են Վրաստանի սուվերեն շահերի պաշտպանության համար
- Ղարիբաշվիլի. Արախամիան անձամբ է պահանջել Վրաստանին չտալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ