Ինչո՞ւ եք լռում. Լիլիթ Բեգլարյանը՝ ԵՄ դեսպանին
ԵՄ գրասենյակի դիմաց «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ՀՀԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինին հիշեցրեց վերջերս կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ընթացքում նրա արտահայտած մտքերը, մասնավորապես, Հայաստանում հաջողվել է պահպանել հիմնական ազատություններն ու մամուլի բազմակարծությունը։
«Վստահ եմ, որ դուք տեղյակ եք իրական պատկերից, բայց քանի որ շարունակում եք լռել, թույլ տվեք ձեզ ներկայացնեմ մի քանի դրվագ հայաստանյան իրականությունից»,- հիշեցումից հետո ասաց Լ. Բեգլարյանը։
Նրա խոսքով, Հայաստանում հետևողականորեն սահմանափակվում է մամուլի ազատությունն ատելության խոսքի դեմ պայքարի քողի տակ. շարունակաբար սահմանափակվում են լրագրողների աշխատանքը, անընդհատ բռնություններ, ճնշումներ են լրագրողների նկատմամբ, վերջերս նաև քրեական հետապնդումներ։
«Սա՞ է, ըստ ձեզ, մամուլի բազմակարծությունը»,- հարցադրում արեց ընդդիմադիր գործիչը։
Նա հիշեցրեց նաև դեսպանի այն միտքը, որ ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը միանգամից չեն իրագործում, ամենօրյա գործընթաց է, որի համար բոլորս պետք է պայքարենք։
«Համամիտ եմ ձեզ հետ, բայց որտե՞ղ է ձեր պայքարը։ Դուք երկակի ստանդարտներո՞վ եք պայքարում ժողովրդավարության ամրապնդման համար։ Վստահ եմ, որ տեսել եք, թե օրերս ինչպես էին Ազգային ժողովում մեր ընդդիմադիր գործընկերներին պաշտոններից զրկում։ Դուք էլի լուռ էիք։ Սակայն երբ այդ նույն բանը տեղի էր ունենում ոչ շատ հեռու՝ մեր հարևան Վրաստանում, կարծես, Եվրոպան անհանգիստ էր։ Ի՞նչն է փոխվել։ Ինչո՞ւ եք լռում»,- ասաց Լիլիթ Բեգլարյանը։
ՀՀԿ-ական գործիչը անդրադարձավ նաև դեսպանի այն խոսքին, որ տպավորված է դատական բարեփոխումներով. «Էլի վստահ եմ, որ հետևում եք դատական համակարգի շուրջ իրականացվող իրադարձություններին և դատական անկախության նկատմամբ անընդհատ ոտնձգություններին, բայց դուք շարունակում եք լռել։
Շարունակում եք լռել բոլոր ոտնձգությունների, խախտումների վերաբերյալ։ Ձեր այդ լռությունը, մեղմ ասած, տարակուսելի է։
Տիկին դեսպան, քաջություն ունեցեք և մինչև ձեր պաշտոնավարման ավարտը հասցրեք պատշաճ, շիտակ ու անկողմնակալ գնահատական տալ այն արժեքների ոտնահարմանը, որոնց համար, ըստ ձեր խոսքերի, դուք պայքարում եք»,- ասաց Լիլիթ Բեգլարյանը՝ շարունակելով խոսքն արդեն անգլերեն։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսել զեկուցեք, որ ՀՀ քաղաքացիները «Մեզ ասում են ամոթ». Գեղամ Մանուկյանը՝ ԵՄ երևանյան ներկայացուցչության աշխատակիցներին
- Թող ՔՊ-ն հունիսի 3-ի ԱԺ հայտարարությունն ընդունի, մենք բոլոր մանդատներն էլ կդենք, մեր կողմից պարգևավճարն էլ կտանք իրենց.Վարդևանյան
- ԵՄ-ն հասկացե՞լ է, որ իրեն էլ էին կուտ տալիս, թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս.Վարդևանյան
- Վարդևանյան. Առաջարկում եմ հուլիսի 4-ին ժամը 10։30-ին հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին