Քիսինջեր. Չեմ ասել, թե Ուկրաինան պետք է հողերը հանձնի Ռուսաստանին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հանդես չի եկել հարաբերությունները կարգավորելու նպատակով Ուկրաինայի տարածքների մի մասը Ռուսաստանին փոխանցելու օգտին։ Ամերիկյան Time ամսագրին նրա տված հարցազրույցից մեջբերում է արել«ՌԻԱ նովոստի»-ին։
«Ես երբեք չեմ ասել տարածքային զիջումների անհրաժեշտության մասին: Ես ասել եմ, որ հրադադարի լավագույն բաժանարար գիծը նախկինում եղած իրավիճակն է: Եվ ես զգուշացրել եմ, որ Ուկրաինայի ազատության համար պատերազմը կվերածվի Ռուսաստանի ապագանյի համար պատերազմի»,-հիշեցրել է նախկին պետքարտուղարը։
Ռուսաստանը պետք է Ուկրաինային վերադարձնի տարածքի այն 15%-ը, որը պատկանում էր Կիևին մինչև հատուկ գործողության մեկնարկը, կարծում է Քիսինջերը։ Նրա խոսքով՝ հողերը պետք է վերադարձվեն, նախքան կողմերը կարողանան «իրական զինադադար» հաստատել։
«Վիճելի տարածքը Դոնբասի մի փոքր անկյունն է՝ մոտ 4,5 % և Ղրիմը։ Ղրիմը, մասնավորապես, Ռուսաստանի համար արժեք ունի, որը դուրս է գալիս ներկայիս ճգնաժամից»,-ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան