
Կորոնավիրուսային դեպքերը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը, կատարվել է ընդհանուր 4992 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 62 հիվանդ, մահվան դեպք չի գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 417 դեպք, որոնցից 412 817 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 290 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 310 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 137 453 թեստավորում:
Հիշեցնենք, որ հունիսի 6-12-ը ՀՀ-ում հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք, փաստացի բուժում էր ստանում 67 պացիենտ, հունիսի 13-19-ը՝ 60 դեպք, փաստացի բուժում էր ստանում 102 պացիենտ: Մահվան դեպքեր չէին գրանցվել։ Հունիսի 20-26-ը հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 139 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել էր 62 հիվանդ, մահվան 1 դեպք էր գրանցվել։ Փաստացի բուժում էր ստանում 178 պացիենտ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շարունակում են ավելանալ
- Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են
- Աշխարհում մայիսի վերջից ի վեր առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության աճ
- Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 43 նոր դեպք է հաստատվել
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 24 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
- Հայաստանում 6 օրում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 մարդ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին