ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը քննադատել է Կանադայի ԱԳՆ-ին․ հայտարարություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Հայաստանում Կանադայի կառավարության ծրագրերի, մասնավորապես՝ դեսպանատուն բացելու վերաբերյալ:
«Ուշադրություն ենք դարձրել Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու մասին տեղական լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությանը։ Տարակուսանք է առաջացնում, որ այդ քայլը, ըստ ԶԼՄ-ների, Կանադայի ԱԳՆ-ն բացահայտորեն ներկայացվել է որպես «ռուսական ազդեցությանը հակազդելու» միջոց։ Զարմանալի է նման անթաքույց ամբարտավան և արհամարհական վերաբերմունքը պետության նկատմամբ, որի հետ, կարծես, պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։ Ակամայից մտածում ես, թե նման գիծն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա։ Հենց նման ամբարտավան ու երբեմն արոգանտ վերաբերմունքը մյուս երկրների ու ժողովուրդների նկատմամբ է ընկած ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում: – ուշադրություն են դարձրել ՌԴ դիվանագետները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան