Հանցագործները տիրացել են ավելի քան 13,3 մլն դոլարի
Վրաստանի քաղաքացու միջոցով խարդախները մոտ 2 մլն դոլար են «լվացել»: Հանցագործության բացահայտման մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։Այս մասին գրում է Jnews-ը։
Գործի նյութերի համաձայն՝ հանցավոր սխեմայի գլխավերևում կանգնած է եղել ԱՄՆ-ում գրանցված ընկերության սեփականատերը։ Նա հանցակիցների հետ Հոնկոնգից մոտեցել է ընկերության տնօրենին և համոզել նրան հայտնի ձեռնարկությունների բաժնետոմսեր գնելու միջոցով շահավետ ներդրումներ կատարելու հնարավորության մեջ:
Այսպիսով, հանգագործները տիրացել են ավելի քան 13,3 մլն դոլարի։ Այս գումարը տուժողը փոխանցել է ֆիկտիվ ձեռնարկության բանկային հաշվեհամարին։ Հետագայում խաբեությամբ ձեռք բերված միջոցները դուրս են բերվել տարբեր երկրներ։ Վրաստանում գրանցված երեք ընկերությունների հաշվեհամարներին փոխանցվել է ավելի քան 1,9 մլն ԱՄՆ դոլար։ Մինչ օրս այս գումարի զգալի մասը բռնագրավված է։ Դատախազությունը միջոցներ է ձեռնարկում հաշվեհամարներից կանխիկ գումար բռնագանձելու ուղղությամբ։
Ներկայիս դրությամբ, խարդախների հետ առնչություն ունեցող Վրաստանի քաղաքացին կալանավորվել է և ուղարկվել կալանավայր՝ մինչև հետաքննության ավարտը։ Նա մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից փողերի լվացման մեջ, որը կապված է առանձնապես խոշոր չափերով եկամուտ ստանալու հետ։ Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 9-12 տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները