Կնոջ կողմից բնակարանում փակված մոսկվացին 4-րդ հարկի պատուհանից սավաններով իջնելու անհաջող փորձել է արել
Ինչպես հայտնի է դարձել, Նոր Մոսկվայի շրջանի Դեսենովսկոյե բնակավայրի բնակիչը տանը մենակ մնալուց հետո հարբած վիճակում խորը քուն է մտել։ Նրա կինը գնացել էր շրջանավարտների հավաքի, և երբ վերադարձել է, չի կարողացել մտնել բնակարան։ Կինը գնացել է գիշերելու մոր տանը՝ դուռը դրսից բանալիով փակելով։
Երբ մոսկվացին արթնացել է, նա ցանկացել է դուրս գալ տնից, բայց չի կարողացել բացել դուռը։ Տղամարդը որոշել է պատուհանից իջնել կապված սավանների միջոցով՝ անտեսելով այն հանգամանքը, որ բնակարանը գտնվում էր չորրորդ հարկում։ Նա չի կարողացել այն անել և ընկել է, որից հետո ծանր վնասվածքով հոսպիտալացվել է: Լուրը հայտնում է mk.ru-ն։
Հարակից հրապարակումներ`
- Եկատերինբուրգում հարբած հայրը պատուհանից ցած է նետել 11-ամյա որդուն.
- Ռուսաստանցի հոկկեյիստ Իվան Բիտկինը մահացել է՝ ընկնելով Մոսկվայի բազմահարկ շենքի պատուհանից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին