Նոյեմբերի 9-ից հետո մենք ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ. Արամ Վարդևանյան
«Ըստ իշխանությունների՝ քանի որ ՍԴ նախագահն էր Հրայր Թովմասյանը, փոխնախագահը՝ Ալվինա Գյուլումյանը, դատավորների շարքում էին ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, ապա Հայաստանում ներդրումներ չեն գալիս»,-«Դիմադրության» շարժման նախաձեռնած երթի մեկնարկին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով Սեդա Սաֆարյանին ՍԴ անդամ նշանակելու փաստը:
Վարդևանյանը հայտնեց, որ ըստ իշխանությունների՝ բազմաթիվ օտարեկրյա ներդրողներ մտնում էին ՍԴ կայքը և, ծանոթանալով նրա անդամների հետ, հրաժարվում էին ներդրումներ անել, բայց արդեն երկար ժամանակ է Հրայր Թովմասյանն ՍԴ նախագահ չէ և ոչ մեկն այդ ներդրումները չեն տեսնում:
«Բայց ես հազմոզված եմ, որ հենց Սեդա Սաֆարյանն դառնա ՍԴ դատավոր, այդ ժամանակ ներդրումներ կլինեն: Ի դեպ՝ Սաֆարյանին ՍԴ անդամ նշանակելու մասին հայտարարությունից հետո էլ, դուք չե՞ք տեսել, թե բանկային համակարգում ինչ ակտիվություն կա, բոլորն իրար հերթ չտալով ցանկանում են գալ Հայաստան և ներդրումներ անել, որովհետև այն էր միայն մեր խնդիրը, մնացած անվտանգային մարտահրավերները լուծվելու են, որովհետև այդտեղ էր այդ թամբային կետը, որն իրենք գտան:
Իսկ եթե ավելի լուրջ անդրադառնանք այս տրագեդիկ վիճակում սահմանադրակն խնդրին, ապա ասեմ, որ մենք ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ այլևս անհաղթահարեի իրավիճակից հետո, որովհետև դա այն օրն էր, երբ հասարակություն-իշխանություն-սահմանադրություն ջրբաժան գծվեց:
Մենք ինչպե՞ս միմյանց շնորհավորենք Սահմանադրության օրվա կապակցությամբ, երբ նոյեմբերի 9-ի գիշերը թիվ մեկ պաշտոնյան խոսում է, որ նման աղետալի փաստաթուղթ է ստորագրել և դանից րոպեներ անց հայտարարում՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: Մեր հայրենակիցները դրա մասին մոռացել են: Մոռացել են, որ այդ պաշտոնն զբաղեցնողը դրանից օրեր հետո ասում էր. «Ես սահմաններից մեր զինծառայողների տեսանյութեր եմ նայում և սպասում եմ նրանց Երևան քաղաքում, որ վնգստացողների հարցերն վերջնական լուծենք», ու այս պայմաններում մենք խոսենք սահմանադրության մասի՞ն»:
Արամ Վարդևանյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրությունը մշակել են Վլադիմիր Նազարյանը, Գագիկ Հարությունյանը, Հենրիկ Խաչատրյանը, որոնք Սահմանադրության մեծ մասնագետներ են, նրանց աշխատություններով իրավագետների սերունդներ են կրթովում և հարցրեց, թե հիմա ովքե՞ր են գրում նոր Սահմանադրությունը և կարելի՞ է ներկայիս գրողներին համեմատել առաջին Սահմանադրություն գրողների հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան