Արցախում ավելի շատ երեխաներ են ծնվում
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 864 ծնունդ։ 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այստեղ ծնունդներն ավելացել են 204-ով կամ 131 տոկոսով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժնի պետ Լիլիա Պետրոսյանի խոսքով, ծնված երեխաների թվում գերակշռել են տղաները՝ կազմելով 53,6 տոկոս:
«Ըստ անվանակոչության՝ տղաների ամենատարածված անուններն են՝ Դավիթ, Տիգրան, Հայկ, իսկ աղջիկներինը՝ Մանե, Մարիա, Եվա»,- ասել է նա:
ԱՎԾ պաշտոնյայի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, 22,5 տոկոսով նվազել է գրանցված մահերի թիվը: Արդյունքում՝ այս տարվա առաջին կիսամյակում Հանրապետության բնակչության բնական աճը կազմել է 372 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան