Ահա այսքան է Ձեր իմացությունը տնտեսագիտության վերաբերյալ.Դավութօղլուն` Էրդողանին
Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն սոցցանցում կատարած գրառմամբ քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական քաղաքականությունը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նա նշել է, որ նույնիսկ Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) հունիսի տվյալներով է երկրում գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 78.62 տոկոսով աճել։
Այդ կապակցությամբ ընդդիմադիր գործիչը գրել է. «Ահա այսքան է Ձեր իմացությունը տնտեսագիտության վերաբերյալ»։
Դավութօղլուն, մեջբերելով Էրդողանի խոսքերը՝ «Այսուհետ հնարավոր չէ, որ գնաճն ավելի բարձրանա, քանի որ տոկոսադրույքները նվազեցնում ենք», գրել է. «Սա ասելուց ուղիղ 11 ամիս է անցել։ Այդ օրը գնաճը 18.9 տոկոս էր։ Իսկ այժմ նույնիսկ TÜİK-ի տվյալներով է 78.6 տոկոս»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները