Լիտվան պատրաստվում է 2027 թվականին իր տարածքում մշտեպես տեղակայել ՆԱՏՕ-ի բրիգադը
Լիտվան մինչև 2027 թվականը կնախապատրաստվի ՆԱՏՕ-ի միավորված բրիգադի մշտական տեղակայմանը իր տարածքում: Բալթյան Հանրապետության նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կեստուտիս Բուդրիսի՝ Žinių radijas ռադիոկայանի եթերում արած հայտարարությանն անդրադարձել է «Գազետա ռու»-ին։
Նրա խոսքով՝ անվտանգության իրավիճակի արտակարգ սրման դեպքում երկիրն այժմ պատրաստ է ընդունել դաշինքի լրացուցիչ ուժեր՝ որպես համլրում:
Միաժամանակ Բադրիսը մանրամասնել է, որ դաշինքի բրիգադի մշտական տեղակայման համար անհրաժեշտ է ենթակառուցվածքի ամբողջական զարգացում։ Ինչպես նշել է նախագահի խորհրդականը, նման զարգացման ծրագրերը քննարկվել են պաշտպանության պետական խորհրդի նիստում։ Ենթակառուցվածքը կարող են պատրաստ լինել մինչև 2027 թվականը։
ՆԱՏՕ-ի առաջնային ազատ գումարտակները 2017թ.-ին են տեղակայվել Բալթյան երեք երկրներում և Լեհաստանում: Նրանցից յուրաքանչյուրն ունի ավելի քան 1000 զինծառայող։ Վիլնյուսում, Վարշավայում, Ռիգայում և Տալլինում ցանկանում են դաշինքի ներկայությունը հասցնել բրիգադի մակարդակի, այսինքն՝ մինչև 5-6 հազար զինվորականի։
Հարակից հրապարակումներ`
- Լիտվայի երկաթուղիները ծանուցում են դեպի Կալինինգրադ ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին
- Լիտվան խոստացել է Ուկրաինային Բայրաքթար նվիրել, բայց գումար չունի
- Երթի մասնակիցներին թույլ չտվեցին շարժվել Մատենադարան, որտեղ Լիտվայի նախագահն է
- Լիտվայի նախագահը հանդիպելու է «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչների հետ
- Լիտվայի Պալանգա քաղաքում պղծել են զոհված խորհրդային զինվորների հուշարձանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան