Սահմանադրության օրը՝ եղջերուների հետ
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանը «Դիլիջան» ազգային պարկում կերակրում է եղջերուներին։
««Դիլիջան» ազգային պարկում, Պարզ լճի ճանապարհին գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների (մարալների) բազմացման կենտրոն» կարող են այցելել բոլոր ցանկացողները, մուտքը մեկ անձի համար՝ 300 դրամ, իսկ մինչև7 տարեկան երեխաների համար՝ անվճար»,-գրել է նա։
Թեև նշված չէ, երբ է արվել տեսանկարահանումը, բայց կարելի է ենթադրել, որ Սահմանադրության օրվա առթիվ ոչ աշխատանքային օրը Փաշինյանը որոշել է հանգստանալ եղջերուներին սիրելով։