Սահմանադրությունից հեռացել է հենց Սահմանադրական դատարանը. Վարդևանյան
«Սահմանադրությունն այլևս իր նպատակին, էությանը, առաքելությանը որևէ կերպ չի ծառայում, որովհետև նրա որևէ նորմ իրական կյանքում չի իրացվում՝ ոչ մի իստիտուտի հետ կապված»,-այսօր կազմակերպված հանրային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա նկատեց որ նման ճգնաժամային պահերին Սահմանադրության գերակայության ֆունկցիան իր վրա է վերցնում ՍԴ-ն, այն էլ այն դեպքում, երբ օրենսդիր, գործադիր և դատական համակարգերում կան լրջագույն խնդիրներ:
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ չի ուզում անգամ թվարկել այս իշխանության օրոք նոր Սահմանադրություն գրողների անունները առաջին Սահմանադրությունը գրած Վլադիմիր Նազարյանի անվան կողքին՝ նկատի ունենալով Դանիել Իոնիսյանին:
Վարդևանյանն ասաց, որ Սահմանադրությունից հեռացել է հենց Սահմանադրական դատարնը և բերեց Քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքի հոդվածի օրինակը, որն անհամատեղելի էր Սահմանադրության հետ:
«Բայց ՀՀ ՍԴ-ն գտել էր, որ վիրավորանքը քրեականացնող հոդվածը սահմանադրական է: Այսօրվա պայմաններում այս իշխանությանը պաշտպանող եվրոպական կառույցներն ասում են՝ այդ հոդվածը խնդիր ունի, բայց Սահմանադրական դատարանը, որը պետք է պաշտպանի սահմանադրությունը, պետք է ղեկավարվի սահմանադրության 3-րոդ հոդվածով, որն ասում է, որ պետական մարմինները և ծառայողները սահմանափակված են մարդու իրավունքներով, այդ նորմից շեղվեց Սահմանադրական դատարանն ու ասաց, որ ծանր վիրավորանքի հոդվածը սահմանադրական է… Այստեղից ամեն ինչ պարզ է դռանում, որ ունենք խորը ճգնաժամ:
Եթե դու ուզում ես ունենալ սահմանադրություն, ապա առաջին նման վարքագիծը պետք է տեսնես օրվա իշխանություններից: Դրա համար այս իշխանությունները պետք է հեռանան, բայց դրանով պայմանավորված սահմանադրության ճգնաժամը չի հաղթահարվի:
Որովհետև պետք է հասարակության մեջ հաղթահարվի այն ճգնաժամը, որը 4 տարի ձևավորել է այս իշխանությունը, երբ ասում էր, որ կարող են անտեսել Սահմանադրության սահմանները»,-ասաց Արամ Վարդևանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 9-ից հետո մենք ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ. Արամ Վարդևանյան
- Սեդա Սաֆարյանը նիկոլական Սահմանադրական դատարանի խորհրդանիշն է. Ռուբեն Մելիքյան
- Թող ՔՊ-ն հունիսի 3-ի ԱԺ հայտարարությունն ընդունի, մենք բոլոր մանդատներն էլ կդենք, մեր կողմից պարգևավճարն էլ կտանք իրենց.Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան