Կոմիտասական ամառային դպրոց
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը աշակերտների, ուսանողների, ասպիրանտների, երիտասարդ գիտնականների համար կազմակերպում է «Կոմիտասական» մեկշաբաթյա ամառային դպրոցին, որն անցկացվում է երկու փուլով՝ ըստ երկու տարիքային խմբերի:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ա խումբը արվեստի և հումանիտար այլ ոլորտների ներկայացուցիչների՝ ուսանողների, ասպիրանտների, երիտասարդ գիտնականների համար է, Բ խումբը՝ դպրոցահասակների։
Ծրագրում՝
Կոմիտաս և ժողովրդական երաժշտություն
Կոմիտաս և միջնադարյան երաժշտություն
Կոմիտաս և դասականներ
Կոմիտաս և այլ արվեստներ
Հայկական նոտագրություն
Դասերն ընդգրկում են ինտերակտիվ գործնական աշխատանք։
Սովորողները ստանում են վկայական։
Երեկ մեկնարկել է առաջին խմբի դասընթացները։
Երկրորդ խմբի դասընթացները կմեկնարկեն հուլիսի 11-16-ը։