Լիլիթ Գալստյան. «Խաղաղության դարաշրջանում» հայկական կողմն ունեցել է ավելի քան 120 զոհ
«Կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները վերահաստատեն իրենց հանձնառությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունները՝ հիմնված ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա»,-ելույթ ունենալով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում՝ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշել է՝ երեսուն տարի առաջ Հայաստանն անդամակցեց ԵԱՀԿ-ին՝ կարևորելով կազմակերպության նպատակներն ու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները։
«Մենք համոզված էինք, որ մեր հանձնառություններն ու նպատակները կիսում են բոլոր անդամ երկրները, և անհերքելի հեղինակություն ունեցող այնպիսի կազմակերպությունում, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, երկակի ստանդարտները տեղ չունեն։
Ցավոք, այս համուզումը խաթարվեց, երբ առերեսվեցինք ցավալի իրականության հետ․ ԵԱՀԿ-ն ի զորու չեղավ դատապարտել 2020 թ․ աշնանը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան, ուր բացահայտ էր զինյալ ահաբեկիչների ներգրավվածությունը:
ԵԱՀԿ-ն լռեց, երբ Ադրբեջանը պատերազմական հանցագորգություններ էր իրականացնում՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ վարոլով էթնիկ զտումների քաղաքականություն, գործածելով քիմիական զենք և կասետային ռումբեր։
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով Լեռնային Ղարաբաղում կանգնեցվեց անմարդկային արյունահեղությունը, սակայն հակառակ ադրբեջանական պաշտոնական շրջանակների պնդումներին՝ հակամարտությունն իր քաղաքական լուծումը չի ստացել։
Ըստ էության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներն ավելի են սրվել, և դրանք պակաս կարևոր չեն, քան Արևելյան Եվրոպայի անվտանգային խնդիրները։
Այսպես կոչված «խաղաղության դարաշրջանում» հայկական կողմն ունեցել է ավելի քան 120 զոհ։
Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, շարունակում է էթնիկ զտումների, մշակութային և պատմական հուշարձանների յուրացման և ոչնչացման քաղաքականությունը, ագրեսիվ ատելության հռետորաբանությունն ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի։
Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել։ Ցանկացած համաձայնություն, որը կառուցվում է ուժի կիրառությամբ, հարկադրաբար և ժողովրդի կամքին հակառակ՝ գեներացնում է նոր բախումներ ու ագրեսիայի հնարավորություն ստեղծում։
Մի ողջ ժողովրդի կյանքի և ինքնորոշման իրավունքը չի կարելի զոհաբերել աշխարհաքաղաքական կամ տնտեսական շահերին։ Ոչ էլ կարել է այդ ժողովրդին տարածաշրջանային կամ համաշխարհային դերակատարների միջև տարաձայնությունների պատանդ դարձնել:
20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդի հիշողության մեջ դաջված են աշխարհաքաղաքական այսպիսի շահերի սարսափելի հետեւանքները»,-ասել է Գալստյանն իր խոսքում։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն անհետ կորած զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարել ու խափանման միջոց ընտրել
- Ի՞նչ հատկանիշներով է հարուցվել քրգործ զինծառայողի մահվան փաստով
- Ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
- Թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել
- Թշնամու կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել. ՊՆ
- ՊՆ-ն հաստատում է. Զինծառայող է մահացել
- Փարուխում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մեկ զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ
- Հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել, կա վիրավոր