Պակիստանում ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 10 զինծառայող
Պակիստանի առնվազն տասն անվտանգության աշխատակից վիրավորվել են Հյուսիսային Վազիրիստան շրջանում (հյուսիսարևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգ) մահապարտ-ահաբեկչի պայթյունի հետևանքով։ Այդ մասին երեքշաբթի հայտնել է Dawn թերթը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական ծառայությանը։
«Գազետա ռու»-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Միրալի քաղաքում, որտեղ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել հատուկ ջոկատայինների ավտոշարասյան մոտ։ 10 զինվոր վիրավորվել է, նրանցից երեքը ծանր վիճակում հոսպիտալացվել են։
Պայթյունի վայրում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։
Հյուսիսային և Հարավային Վազիրիստանի արմատական խմբավորումները ձգտում են ստեղծել այսպես կոչված Վազիրիստանի իսլամական պետություն:
Հարակից հրապարակումներ`
- Հնարավո՞ր է արդյոք` կկնքվի Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռակողմ անվտանգության պայմանագիր
- Պակիստանը հայտնում է, որ Հնդկաստանից հրթիռ է ընկել իր տարածք
- Պակիստանցի զինվորականները կրակ են բացել ձկնորսական նավի վրա, կան զոհեր