Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով ու ցավով արձանագրել, որ «ժողովրդավարությունը, խոսքի, կարծիք արտահայտելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, հայհոյախոսության, մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսույթի»։
Նա նշել է, որ ձևավորված Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը մինչև տարեվերջ պետք է ներկայացնեն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ:
«Ակնհայտ համարելով, որ Սահմանադրությունը մշտապես զարգանալու, բարելավելու կարիք ունի, միևնույն ժամանակ պիտի ընդգծեմ համոզմունքս, որ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետև 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով: Ցանկանում եմ, որ իրավունքը, օրենքը դառնա մեր հանրային, քաղաքացիական հարաբերությունների կարգավորման եթե ոչ միակ, առնվազն առանցքային և վճռական գործոն»,-մասնավորապես ասված է ուղերձում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան