«Հրապարակ». Որ ճանապարհներով են Թուրքիան ու Ադրբեջանը կապվելու իրար
«Հրապարակ» թերթը գրում է.
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, ինչպես հայտնի է, նախատեսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում․ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:
Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»,- ասված է պատերազմի ավարտին կնքված եռակողմ հայտարարության մեջ։
ՀՀ իշխանությունները թեպետ չեն շտապում տեղեկացնել, թե ապաշրջափակված ճանապարհները որտեղով են անցնելու, այսինքն` Ադրբեջանից Թուրքիա եւ հակառակը որ ուղիներով են կապվելու, սակայն Սյունիքում խոսում են, որ քննարկվում է 4-5 ճանապարհի տարբերակ, որով թույլատրելու են ադրբեջանցիներին ազատ տեղաշարժվել Հայաստանի տարածքով։ Գուցե հինգն էլ գործարկվեն, գուցե դրանցից մեկ-երկուսը գործի, իշխանություններն առայժմ չեն գաղտնազերծում դա։ Երրորդը՝ Սիսիանի Նորավան գյուղի խաչմերուկից միջպետական ավտոճանապարհը կապվում է Նախիջեւանի եւ Քարվաճառի հետ: Չորրորդը` Կուբաթլուից Բերձորի շրջան Լաչին, որն անցնում է Խնձորեսկ գյուղի մոտով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՔՊ-ում մտադիր են արձակուրդային այս սեզոնին 24 ժամյա ռեժիմով քննարկել և սղղացնել Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքը
- «Ժողովուրդ». Մինչ Աննա Վարդապետյանի գալը պաշտոնից ազատման դիմումներ կգրեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները
- «Հրապարակ». ԱՄՆ կոնգրեսականները չժամանեցին Հայաստան
- «Ժողովուրդ». Երևանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով հարցման տվյալները ոգևորիչ չեն եղել քաղաքական իշխանության համար
- «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով մեկնել է Եվրոպա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին