Վանեցյանի փոխարեն ԱԺ գնացող Մարտուն Գրիգորյանը դիմել է շիրակցիներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի վայր դրած մանդատը վերցրել է համանուն դաշինքի ցուցակում ընդգրկված Մարտուն Գրիգորյանը։ Նրա անունն արդեն մի քանի օր է՝ ներառված է խմբակցության պատգամավորների ցանկում։
Ֆեյսբուքյան իր էջում նորընծա պատգամավորը դիմել է շիրակցիներին.
«Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, հայրենակիցներ, վերջին օրերին լրատվամիջոցներով տեղեկացրել եմ, որ վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը։
Բոլորս հասկանում ենք, որ երկրում առկա ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական օրակարգում` ծանր ու դժվարին այս ժամանակահատվածում, հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն։
Անկախ դժվարություններից ու խոչընդոտներից, որպես Շիրակի մարզից, Գյումրուց ընտրված ընդդիմադիր պատգամավոր պատրաստ եմ և պարտավորված ամեն ինչ անել մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետեւողական լինելու համար։
Հընթացս կտեղեկացնեմ Ձեզ պատգամավորական աշխատանքիս ծավալի ու զարգացման մասին։
Շնորհակալ եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Պետք են մի քիչ նյարդեր, ժամանակ, կամք, որ հասնենք մեր նպատակին
- Ի՞նչ է հետևելու Վանեցյանի հրաժարականին
- Արթուր Վանեցյան. Դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան