Այս օրը․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Այսօր նշվում է, այսպես կոչված սահմանադրության օրը։ Դեմքի խելոք արտահայտությամբ «տոնական օրվա» կապակցությամբ շնորհավորհանքներ են հղում պետությունը զավթած պաշտոնյաները։ 1995թ․ այս օրն իրականում Հայաստանի խայտառակության, պետականության բռնաբարման և պետության զավթման օրն է։ Թե ինչպիսի ճնշումներով, ահաբեկումներով, խախտումներով անցան ընտրություններն ու հանրաքվեն բազմիցս է ասվել։
Նույնիսկ այդ աննախադեպ խախտումները չապահովեցին սահմանադրական հանրաքվեի ցանկալի արդյունք։ Ստիպված իշխանությունը հանրաքվեն անօրինական կերպով երկարացրեց, ժ․ 20-ից մինչև ժ․ 22-ը։ Նույնիսկ դա չօգնեց։ Բավական ժամանակ տվյալները պաշտոնապես չէին հաղորդվում։ Ընտրական հանձնաժողովի անդամներից մեկն ինձ պատմեց, թե ինչպես հաջորդ օրը հանձնաժողովի փոխնախագահ, օրենքի գերակայության ջատագով Գագիկ Ջհանգիրյանը զանգահարում և սպառնում էր տեղամասային հանձնաժողովների նախագահներին․ «Մինչև 80%-ից բարձր ցուցանիշներ չապահովեք, ոչ մի արձանագրություն չի ընդունվի»։
Այդ սահմանադրությամբ ոչնչացվեց Հայաստանում դատական համակարգը։ Հիշեցնեմ, որ արդարադատության խորհուրդը գլխավորում էր հանրապետության նախագահը։ Նրա տեղակալներն էին արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը, որոնց նույնպես նախագահն էր նշանակում պաշտոնների։ Մնացած 9 իրավաբան գիտնականներին նույնպես նախագահն էր նշանակում։ Եվ այս խորհուրդը նշանակում և ազատում էր դատավորներին։
Եվ այս օրը համարվում է տոնական։ Այս նույն տրամաբանությամբ տոն օր կարելի է հռչակել նաև նոյեմբերի 9-ը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովրդական» բեմադրություն․ Ավետիք Իշխանյան
- Ով է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ․ Ավետիք Իշխանյան
- Հայկական «ժողովրդավարություն»․ Ավետիք Իշխանյան
- Եղեք սկզբունքային, ա՛յ սուտ ինքնիշխաններ․ Ավետիք Իշխանյան
- Պարոն վարչապետը բարկացած է, բռնեք Բագրատ Եսայանին․ Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի