Արցախում թմրամոլության դեմ պատժողական քաղաքականությունը բավարար չէ
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը՝ Արցախում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ամենամյա ծրագիր մշակելու և գործարկելու առաջարկությամբ։
Արցախի գլխավոր դատախազությունից մանրամասնում են, որ նման առաջարկությունն արվել է՝ հաշվի առնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեպքերի վիճակագրությունը և հիշյալ բնույթի արարքների դեմ պայքարում ոստիկանության միջոցների և բացառապես պատժողական քաղաքականության ոչ բավարար լինելը։
Դատախազն առաջարկել է այդ արատավոր երևույթների դեմ պայքարի գործում պետական իրավասու մարմինների ջանքերը համակարգել և փոխգործակցության ուղղություններ սահմանել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին