Քննիչների մեծ մասը չի ուզում մտնել ինչ-որ քաղաքական նեղ շրջանակների սպասարկման դաշտ. Բենիկ Գալստյան
«Վերջին 4 տարում կան խմբեր, անձինք, կազմակերպություններ, ովքեր ինքնուրույն որոշում են պետական իշխանության գործունեության ուղղությունները»,- «Հայաստանն աղետի մեջ. Սահմանադրականության վախճանը և վերածննդի ուղիները» թեմայով քննարկմանն ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը։
Նրա խոսքով, Հայաստանում ներքին ինքնիշխանություն որպես այդպիսին առկա չէ և խնդիրը շատ խորքային է, որտեղից էլ գալիս է մարդու իրավունքների պաշտպանության բացակայությունը պետության կողմից։
Բ.Գալստյանն ասաց, որ երկիրն արտաքին ինքնիշխանություն էլ չունի։
«Մեր երկիրը կառավարվում է այլ ուժերի կողմից»,- ընդգծեց Գալստյանը։
Նա նշեց, որ յուրաքանչյուր պետություն ունեցել է ներքին ինքնիշխանության, արտաքին ինքնիշխանության հարցերում խնդիրներ, որոնք հաղթահարել է ու դարձել ավելի ուժեղ, իսկ եթե չի կարողացել հաղթահարել, մտել է պատմության գիրկը։
Փաստաբանն ասաց, որ քաղաքական գործերով քննիչների շրջանակը գրեթե նույնն է, քանի որ քննիչների մեծ մասը չի ուզում մտնել ինչ-որ քաղաքական նեղ շրջանակների սպասարկման դաշտ։
«Քննիչների մի մասն իրենց քննչական ստորաբաժանման ուղղակի ղեկավարների հետ կռիվ են անում, ասում են՝ ինձ մի գրի այդ խմբի մեջ, մարդիկ կան, արձակուրդ են վերցնում, որպեսզի չմասնակցի այդ գործերին, մասնակցելուց էլ անձի, փաստաբանի ականջներին են շշնջում հայհոյախառն արտահայատություններով խմբի ղեկավարների, առհասարակ քաղաքական ղեկավարության մասին։ Սա, իհարկե, ոգեշնչող է, մարդիկ չեն ուզում, հասկանում են այն, ինչ, օրինակ, ես եմ ասում»,- ասաց Բ.Գալստյանը։
Ըստ նրա, նման դատախազների ու դատավորների շրջանակները նույնպես բավականին քիչ են։
«Իհարկե, սա ոգեշնչում է, ու մենք պետք է պայքարենք»,- ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրությունից հեռացել է հենց Սահմանադրական դատարանը. Վարդևանյան
- Ակցիայի մասնակիցները գրիչներ թողեցին ՍԴ դիմաց, վարունգներ՝ նախագահականի
- Նոյեմբերի 9-ից հետո մենք ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ. Արամ Վարդևանյան
- Սեդա Սաֆարյանը նիկոլական Սահմանադրական դատարանի խորհրդանիշն է. Ռուբեն Մելիքյան
- «Շղթայված» Սահմանադրությունը. Մեկնարկել է երթ՝ դեպի ՍԴ