«Ժողովուրդ». Երևանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով հարցման տվյալները ոգևորիչ չեն եղել քաղաքական իշխանության համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոշմանել են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունը հասկանալու համար, թե Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն, ըստ նախնական տեղեկությունների, ավագանու արտահերթ ընտրություններ լինելու դեպքում գլխավորելու էր ՔՊ-ի համամասնական ցուցակը, ինչքանով է վայելում երևանցիների համակրանքը, սոցիոլոգիական հարցում է պատվիրել:
Մեր ունեցած տեղեկություններով՝ հարցման տվյալները բնավ ոգևորիչ չեն եղել, ըստ դրանց՝ հարցվածների 7-10 տակոսն է հայտնել, որ եթե առաջիկայում ընտրություններ լինեն, ապա Ավինյանի գլխավորած ցուցակին ձայն կտա:
«Նման պատկերից հետո Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն փոշմանել ու վերանայել են իրենց որոշումը: Այժմ մտածում են, որ ավելի լավ է՝ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մնա, պաշտոնավարի, այլապես եթե նոր ընտրությունների գնան, ապա տապալելու են ու կորցնեն մայրաքաղաքի պաշտոնավարումը: Երևանի ղեկավարում կորցնելը քաղաքական իշխանության համար, գիտեք, լրաջագույն մարտահրավեր է»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
Չի բացառվում նաև՝ ՔՊ-ն փոխի իր թեկնածուին:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Ավինյանի հետ՝ լուրի մասին նաև նրա մեկնաբանությունը լսելու: Նախկին փոխվարչապետը, սակայն, նախքան մեր հարցերը լսելն ասաց, որ որևէ հարցի մասով մեկնաբանություն, առավել ևս՝ հարցազրույց չի տալու: Ինչքան էլ պնդեցինք, հակադարձեցինք, որ լուրն առանց իր մեկնաբանության կմնա, Ավինյանն անդրդրվելի մնաց՝ շեշտելով. «Սեպտեմբերին կխոսենք էլ, հարցազրույց էլ կտամ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին