Իրանի ԱԳՆ. Իրանն աջակցում է ԼՂ ճգնաժամի խաղաղ կարգավորմանը
Թեհրանում նախատեսված է տարածաշրջանի երեք երկրների՝ Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։ «Իրնա»-ի փոխանցմամբ, այդ մասին իրանցի պաշտոնյան հայտարարել է ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը մանրամասնել է, որ անցյալ շաբաթ Անկարա կատարած իր այցի ընթացքում ինքը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պայմանավորվել են Թեհրանում անցկացնել Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ հանդիպում՝ԱԳ նախարարների մակարդակով։
Հոսեյն Ամիրաբդոլլահյանն ընդգծել է, որ Իրանը աջակցում է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքների հիման վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան