Լիտվան Ուկրաինային լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի երկրի վերականգնման համար
Լիտվան լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման կարիքների համար։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Բալթյան Հանրապետության վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն՝ Լուգանոյում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում: ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին լուր է տարածել Լիտվայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Մենք պետք է շարունակենք և արագացնենք Կիևին ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնության տրամադրումը: Լիտվան լրացուցիչ 10 միլիոն եվրո կհատկացնի հրատապ վերականգնման աշխատանքների համար, որը կփոխանցվի Ուկրաինայի Կենտրոնական բանկին»,-ասել է կառավարության ղեկավարը:
Սիմոնիտեն չի հստակեցրել, թե Բալթյան Հանրապետության իշխանությունները երբ կուղարկեն այդ միջոցները հասցեատիրոջը։
«Ընդհանուր առմամբ, երկկողմ հարաբերությունների շրջանակներում Լիտվան Ուկրաինային տրամադրել է 0,5 միլիարդ եվրոյի օգնություն՝ փախստականներին ընդունելու համար»,-ասել է վարչապետը։
Նա անհրաժեշտ է համարում մշակել մանրամասն գործողությունների ծրագրեր, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր երկիր և կազմակերպություն կարող է մասնակցել բարեփոխված Ուկրաինայի վերականգնմանը:
Հարակից հրապարակումներ`
- Լիտվան պատրաստվում է 2027 թվականին իր տարածքում մշտեպես տեղակայել ՆԱՏՕ-ի բրիգադը
- Լեհաստանի իշխանությունները չեղյալ կհայտարարեն ուկրաինացի փախստականների նպաստները
- ՆԱՏՕ-ն չի բացառում ժամանակակից զենքի փոխանցումը Ուկրաինային
- Մակրոնը հույս ունի, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի մինչև 2022 թվականի ավարտը
- Լիտվայի երկաթուղիները ծանուցում են դեպի Կալինինգրադ ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան