Ղազախստանը մինչև 2023 թվականի հունվարի կեսերը սահմանափակումներ է մտցրել նավթամթերքների արտահանման վրա
Ղազախստանից բենզինի, դիզելային վառելիքի և նավթամթերքների այլ տեսակների ապրանքներն ավտոմոբիլային ճանապարհով արտահանման արգելքը, որի ժամկետը լրացել էր, վեց ամսով վերսկսվել է: «Ինտերֆաքս»-ը հատնում է, որ այդ մասին հայտնի է դարձել Ղազախստանի էներգետիկայի նախարարի և այլ գերատեսչությունների արտահանման մասին համատեղ հրամանից։
«Վեց ամիս ժամկետով արգելք մտցնել Ղազախստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բենզինի, դիզվառելիքի և նավթամթերքի որոշ տեսակների արտահանման համար, բացառությամբ քսայուղերի, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ արտադրողի կողմից տրամադրվող գազաբալոններով, ինչպես նաև 20 լիտրից ոչ ավելի ծավալով առանձին տարաներով արտահանման»,-ասված է հրամանում։
Արգելքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 12-ից։
Ինչպես հաղորդվում է, ավտոմոբիլային ճանապարհով նավթամթերքների (դիզվառելիք և նավթամթերքի որոշ տեսակներ) արտահանման արգելքը, որը սահմանվել էր 2021 թվականի նոյեմբերին, ավարտվել է 2022 թվականի մայիսի 21-ին։ Ղազախստանի էներգետիկայի նախարարության ղեկավար Բոլատ Ակչուլակովը հայտնել է, որ մորատորիումը կերկարաձգվի ևս վեց ամսով։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանը կարող է դադարեցնել Թուրքիայում կալանավորված իր բեռնատար նավի վարձակալությունը
- Ղազախստանը դադարեցրել է Ուզբեկստանի հետ սահմանին գտնվող «Դաութ-ատա-Տաժեն» անցակետի աշխատանքը
- Ղազախստանը մինչև օգոստոսի 31-ը սահմանափակել է երկրից արևածաղկի ձեթի արտահանումը
- Ղազախստանը ԱՀԿ-ին կոչ է արել հնարավորինս արագ լուծել պարենային ճգնաժամը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան