Ճապոնացուն ձերբակալել են եղբոր գանգը վերամշակման ուղարկելու համար
Տոկիոյի մի բնակիչ ձերբակալվել է եղբոր գանգը վերամշակման ուղարկելու համար: SoraNews տեղական գործակալության լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։ Տղամարդու խոսքով՝ ինքը կարծել է, որ այն գանգի գիպսային տարբերակն է։
Տոկիոյի թափոնների վերամշակման գործարանի աշխատակիցները ցնցվել են, երբ ժամանած աղբի մեջ հայտնաբերել են մարդու գանգ և ծնոտ: Փորձաքննության շնորհիվ պարզվել է, որ մասունքները պատկանում են 67-ամյա Հիդեո Մուրային։
Հետաքննության ընթացքում ոստիկանությանը հաջողվել է գտնել Հիդեոյի եղբորը, ում անունը Շոյչի է։ Տղամարդը խոստովանել է, որ իսկապես գանգն ուղարկել է վերամշակման՝ այն հայտնաբերելով հանգուցյալի սենյակում։ Ճիշտ է, ճապոնացին մտածել է, որ այն գիպսային տարբերակ է։
Շոյչին բացատրել է, որ 2017 թվականից ի վեր չի խոսել եղբոր հետ, սակայն նրա մահից հետո գնացել է իր տուն՝ մաքրելու այն։ Դրանից հետո ոստիկանները խուզարկել են Հիդեոյի բնակարանը և անկողնու վրա հայտնաբերել տղամարդու կմախքի մարմնի մի մասը։
Ըստ սպաների՝ բռնի մահվան հետքեր չեն եղել։ Շոյչին ներկայումս կալանքի տակ է, մեղադրվում է մարդկանց աճյունները ապօրինաբար թաղելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
- Ճապոնիան յոթ տարվա ընթացքում առաջին անգամ կիրառել է էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմ
- Ճապոնիայում երեխաների թիվը ռեկորդային նվազագույնի է հասել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան