Սեդա Սաֆարյանը նիկոլական Սահմանադրական դատարանի խորհրդանիշն է. Ռուբեն Մելիքյան
«Մենք սահմանադրականության լուրջ ճգնաժամի մեջ ենք, անկեղծ ասած շնորհավորելու բան չեմ տեսնում այսօրվա կապակցությամբ»,- «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա ընդամենը հույս հայտնեց, որ մի օր կունենանք վերականգնված սահմանադրականություն։
«Կարծում եմ՝ այս ձգվող ճգնաժամը նաև մտորելու տեղիք է տալիս, թե արդյոք մեր այն համակարգը, որ մինչև 2018 թվականը գործել էր, որքան է ամուր։ Մտորելու տեղիք է տալիս նաև այն մասին, որ գուցե խնդիրները նաև նրանում են, որ մենք մեր հիմնական օրենքի հիմնական դրույթները մշակելիս, տարբեր տեղերից վերցնելիս, մեր ուսանողներին բացատրելիս չենք մտածում այն մասին, որ դրանք լինեն մեր արմատների հետ համահունչ։
Այո, հիմա ունենք Սահմանադրության բացակայություն։ Սահմանադրություն բառը՝ սահման դնելու մասին է, այսօր սահմաններ չկան, հետևաբար չկա Սահմանադրություն»,- ասաց իրավապաշտպանը։
Ըստ նրա, խնդիրներից մեկն էլ այն է, որ մեր իրավական մշակույթն այդպես էլ չկարողացավ կամուրջ դառնալ մեր հարուստ ավանդույթի հետ. «Մենք իրավական արժեքների հարուստ ավանդույթ ունեցող քիչ ժողովուրդներից ենք, բայց այսօր որևէ կապ, բացի լեզվական կապից այն մարդկանց հետ, որոնք 12-րդ, 13-րդ դարերում գործել են՝ Մխիթար Գոշ, Սմբատ Սպարապետ, ավելի ուշ Շահամիր Շահամիրյան և այլն, այդ մարդկանց հետ կապը շատ արհեստական է դարձել։ Գուցե սահմանադրականության վերականգնման ճանապարհն այն է, որ փորձ արվի այդ կապը վերականգնել»։
Ռ.Մելիքյանի խոսքով, սահմանադրականության վերականգնման ճանապարհները երկարաժամկետ ու կարճաժամկետ հարթություններում են. երկարաժամկետ հարթությունը՝ ինքնաճանաչողականությունն ու կրթությունը, կարճաժամկետը՝ քաղաքական։
Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանին, նա ընդամնեը մեկ բան ասաց. «Սեդա Սաֆարյանը նիկոլական Սահմանադրական դատարանի խորհրդանիշն է»։
Հարակից հրապարակումներ`
- «Շղթայված» Սահմանադրությունը. Մեկնարկել է երթ՝ դեպի ՍԴ
- Կներեք, բայց Սահմանադրության տոնը շնորհավորելու սիրտ չկա. Գևորգ Դանիելյան
- Դուք չեք զղջա այդ բարձր պաշտոնին ինձ առաջադրելու համար. Սեդա Սաֆարյանը՝ Փաշինյանին
- Կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան