Սանկտ Պետերբուրգում պոլիկլինիկայի հիվանդներին դպրոցական վանդակավոր տետրերի էջերի վրա տպված կտրոններ են բաժանել
Սանկտ Պետերբուրգի կլինիկաներից մեկում հիվանդներին դպրոցական տետրի էջերի վրա տպված կտրոններ էին բաժանում։ Այս մասին հայտնում է «Rise» Telegram ալիքը։
Ինչպես պարզաբանել են Սանկտ Պետերբուրգի առողջապահության կոմիտեում՝ նման միջադեպը եզակի դեպք է, քանի որ սովորաբար բժշկի հետ հանդիպման նշանակումը կատարվում է էլեկտրոնային ձևաչափով։
«Գիտեք, որ մենք բժշկի հետ հանդիպումները կազմակերպում ենք էլեկտրոնային տարբերակով` պորտալի, ինֆոմատների, 122 ծառայության միջոցով: Կտրոնների թղթային ձև չկա: Կտրոնը տպագրվում է միայն հիվանդների ցանկությամբ: Ձևը և թե ինչպես պետք է այն արվի, ոչ ոքի կողմից չի կարգավորվում»,-ալիքին պարզաբանել է Սանկտ Պետերբուրգի առողջապահության կոմիտեի մամուլի քարտուղար Օլգա Ռյաբինինան:
Նշվում է, որ կլինիկայում չեն հստակեցրել, թե ինչու են կտրոններ տպելու համար ընտրել վանդակավոր դպրոցական տետրերի էջերը։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
- Ճապոնիան որոշել է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան