Սերբիան միջազգային հանրությանը կոչ է արել կանխել հակամարտության սրումը Կոսովոյում
Միջազգային հանրությունը պետք է անհրաժեշտ ճնշում գործադրի Պրիշտինայի վրա՝ կապված չճանաչված Կոսովոյի վարչապետի` սերբերի վրա հարձակվելու սպառնալիքների հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը կառավարության շենքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոհիայի կանցելարիայի ղեկավար Պետար Պետկովիչը։
«Տեսնում եք, թե ինչ է կատարվում, տեսնում եք, որ մենք սահում ենք լուրջ հակամարտության մեջ: Սեպտեմբերի վերջին - հոկտեմբերի սկզբին Կոսովոյի վարչապետ ԱլբինԿուրտին հայտարարում է սերբերի վրա մեծ հարձակման մասին, ուստի ևս մեկ անգամ ևս կոչ եմ անում միջազգային հանրությանը միջամտել: Համայնքը պետք է հաշվի առնի դա և անհրաժեշտ ճնշում գործադրի Պրիշտինայի վրա, քանի որ նա կարող է այն անել: Մենք բազմիցս տեսել ենք՝ երբ Արևմուտքը պնդում է, Պրիշտինան շատ բան է իրականացնում»,-ասել է Պետկովիչը։
Ավելի վաղ Կուրտին ասել էր, որ Սերբիայի ինքնավար նահանգում բնակվող սերբերը պետք է մինչև սեպտեմբերի 30-ը վերագրանցեն իրենց մեքենաները չճանաչված Կոսովոյի նորմերի համաձայն։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ավելի վաղ հայտարարել էր, որ Պրիշտինան նախատեսում է սեպտեմբերի 30-ից արգելել Սերբիայի ներքին փաստաթղթերով, ինչպես նաև սերբական իշխանությունների կողմից տրված համարանիշներով մուտքն իր տարածաշրջան։
Պրիշտինայի՝ սերբերին սերբական մեքենաներով մուտքն արգելելու նախորդ փորձը հանգեցրեց հակամարտության լուրջ սրման։ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին Կոսովոյի հարյուրավոր ոստիկաններ, այդ թվում՝ դիպուկահարներ, գրավեցին «Յարինե» և «Բռնյակ» անցակետերը։ Կոսովացիները սկսեցին բռնի կերպով հեռացնել պետհամարանիշները սերբական մեքենաներից՝ դրանք փոխարինելով չճանաչված իրենց երկրի համարներով և դրա համար գանձելով 5 եվրո «տուրք»։ Ի պատասխան դրա սերբերը փակել են անցակետը և սկսել բողոքի զանգվածային ցույցեր։ Տասը օր անց Բելգրադը և Պրիշտինան համաձայնություն ձեռք բերեցին Հյուսիսային Կոսովոյում լարվածության դեէսկալացիայի վերաբերյալ՝ պայմանավորվելով ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի մեծամասամբ սերբերով բնակեցված Հյուսիսային Կոսովոյի բնակիչների համար մեքենաների համարների խնդրի երկարաժամկետ լուծման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Կոսովոյի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին
- Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի վրա, կան զոհեր և վիրավորներ
- Լավրովը Սերբիայում կարճատև հանդիպում է անցկացնում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
- Սերբիայում ձերբակալել են ՀՀ-ի կողմից հետախուզվող ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան