Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանները ելույթ են ունեցել «Concentus Moraviae» փառատոնում
«Concentus Moraviae» 27-րդ ամենամյա երաժշտական փառատոնն այս տարի այքի է ընկել աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի ու տաղանդաշատ դաշնակահար Լուսինե Խաչատրյանի մասնակցությամբ և փայլուն ելույթներով։
orer.eu-ի հաղորդմամբ, հայ տաղանդավոր երաժիշտները ելույթ են ունեցել Վալտիցե դղյակում, ուր արժանացել են հիանալի ընդունելության։ Այնուհետև նրանք ելույթ են ունեցել Իվանչիցե քաղաքում։
Փառատոնային ելույթների ժամանակ Խաչատրյանները կատարել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի և Էդուարդ Բաղդասարյանի գործերը, արժանանալով ներկա հանդիսատեսի բարձր գնահատանքին։