Վարդան Բալյան. Հուլիսի 1-ից Ադրբեջանը փակել է ցամաքային սահմանը Թուրքիայի հետ
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Հուլիսի 1-ին լրահոսում տեղեկատվություն տարածվեց, որ Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Պատկերն ամբողջացնելու համար ավելացնեմ, որ հուլիսի 1-ից Ադրբեջանը նախարարների խորհրդի որոշմամբ փակել է ցամաքային սահմանը Թուրքիայի հետ: Խոսքը վերաբերում է Նախիջևանից դեպի Իգդիր ճանապարհին գործող միակ սահմանային անցակետին, որ փակվել է մինչև հոկտեմբերի 1:
Մնացածի մասին կլռեմ մինչև հայկական դիվանագիտության շռնդալից ձեռքբերումների մասին ճամարտակողները բանական որևէ բացատրություն հնարեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին