Վարուժան Գեղամյան. Մի պետության, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ դադարել է գոյություն ունենալ
Պ.Գ. Թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Երեկ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ միջամտել է Հայաստանի ներքին գործերին. արտգործնախարար Չավուշօղլուն ոչ միայն խոստովանել է, որ ազգային ուժերը խանգարում են, որպեսզի Հայաստանի՝ «առանց նախապայմանների բանակցություններ» անվան տակ նախապատրաստվող նոր կապիտուլյացիան արագ ստորագրվի, այլև որակավորել է փողոց դուրս եկած տասնակ հազարավոր հայ մարդկանց որպես «ծայրահեղականներ» (էքստրիմիստներ)։
Բնական է, որ ազգային ուժերը Թուրքիայի և Ադրբեջանի համար թշնամի են։ Բայց երբ ՀՀ դե ֆակտո իշխանությունները գոնե ձևական չեն արձագանքում այս բացահայտ միջամտությանը՝ պաշտպանելու ՀՀ անձնագիր կրող սեփական քաղաքացիներին, լավ առիթ է ևս մեկ անգամ արձանագրելու, որ գործ ունենք ոչ թե հայկական իշխանության, այլ կոլաբորացիոնիստական (այլ բառերով՝ թշնամու հետ համագործակցող) դե ֆակտո իշխանության հետ։
Եթե կապիտուլյանտները շարունակեն մնալ իշխանության, մեզ՝ հայերիս ու ՀՀ քաղաքացիներիս չեն պաշտպանելու նաև հետայսու, երբ, օրինակ, գերի վերցնեն որևէ մեկին։
Չեք հավատո՞ւմ։ Հիշեք հարյուրից ավելի այն տղաներին, ովքեր արդեն մոտ երկու տարի է Բաքվի բանտում են և որոնց «կարգավիճակը» կապիտուլյանտն ու իր խմբավորումը իջեցրել են «ռազմագերուց» մինչև «Ադրբեջանում պահվող անձինք», ինչ իր հերթին զրկել է վերջիններիս իրավական լրացուցիչ պաշտպանությունից ու ոչ մեկ չի էլ հիշում իրենց մասին։ Ավելին, իրենք նույնիսկ պաշտոնական հաշվարկում չկան։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տոնը, մի պետության, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ դադարել է գոյություն ունենալ։
Սա թշնամու՝ ՀՀ գործերին միջամտելու առաջին դեպքը չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք որպես պետություն այսօր Լիբիա ու Սիրիա դառնալու ճանապարհին ենք. Վարուժան Գեղամյան
- Եթե դու նպատակ ունես պահելու, թեկուզ հարյուր հատ փաստաթուղթ է ստորագրվել. Վարուժան Գեղամյան
- Վարուժան Գեղամյան. Մենք շարունակում ենք զիջել արյունով ազատագրված հողը ու վերջնական թաղում Արցախը
- Թշնամին իրականացնում է սողացող պատերազմ՝ դա կոչելով «խաղաղության օրակարգ». Վարուժան Գեղամյան
- Վարուժան Գեղամյան. Հող հանձնողը տիեզերք նվաճել չի կարող
- Վարուժան Գեղամյան. Ինչի մասին են գիշերը Բրյուսելում փաստացի պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը
- Շուշիում փողոցներից մեկն անվանակոչվել է Քեմալ Աթաթյուրքի անվան. Վարուժան Գեղամյան
- Վարուժան Գեղամյան. Թուրքիան պաշտոնապես աջակցում է Փաշինյանին
- Վարուժան Գեղամյան. Թուրքիայի համար միջազգային փաստաթղթերը, հաստատված սահմանները ոչինչ են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին