Վրաստանի խորհրդարանի նախագահն այցելել է Վահան Տերյանի տուն-թանգարան
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հուլիսի 5-ին աշխատանքային այցով Նինոծմինդայի շրջանում էր։ nor.ge-ի հաղորդմամբ, խորհրդարանի նախագահը հանդիպել է տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Նինոծմինդայի բնակիչների հետ։
Շալվա Պապուաշվիլին այցելել է Փոկա գյուղի վանական համալիր, Վահան Տերյանի տուն-թանգարան, հայկական և վրացական եկեղեցիներ, հիացել Փարավանի լճի գեղեցկությամբ, եղել է նաև Նինոծմինդայի մաքսակետում։ Իսկ կեսօրից հետո խորհրդարանի նախագահի հանդիպումը նախատեսված էր Ախալքալաք քաղաքում՝ Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցում։
Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Սամցխե-Ջավախք կատարած այցի ընթացքում կարևոր է հանդիպել բնակիչների հետ, նրանց շուրթերից լսել, թե ինչ խնդիրներ են նրանց հուզում և հնարավորինս լուծել բոլոր հարցերը:
«Մեզ համար կարևոր է ոչ միայն ենթակառուցվածքների զարգացումը, այլև անձնական շփումը բնակչության հետ, ծանոթությունը Ջավախքի մշակույթին, պատմությանը, ավանդույթներին և բնությանը»,- ասաց Պապուաշվիլին։
Խորհրդարանի նախագահին ուղեկցել են Սամցխե-Ջավախքի նահանգապետը, Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների խորհրդարանների պատգամավորները, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները