Ինչ անել, երբ ծովում հանդիպում ես շնաձկան. Եգիպտոսում պատահածի հետքերով
Եգիպտոսում հուլիսի մեկին վերջին տարիների ընթացքում առաջին անգամ շնաձկան հարձակման հետևանքով զոհվեցին երկու կանայք։ Տեղի ունեցածի հետևանքով Եգիպտոսի իշխանությունները փակեցին մի քանի լողափեր։
Հանգիստը պլանավորե՞լ Եգիպտոսում, թե՞ ոչ, ինչպե՞ս վարվել, երբ հանդիպում ես շնաձկան։ m24.ru-ը մեծ անդրադարձ է կատարել այս հարցերին։
Եգիպտական Հուրգադա հանգստավայրում Կարմիր ծովում լողալիս երկու կանայք շնաձկան հարձակման զոհ դարձան։ Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարությունը հաստատեց տեղի ունեցածն ու ցավակցեց զոհերի ընտանիքներին։ Ձևավորվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի բոլոր հանգամանքները, չի գործում Սահլ-Հաշիշ հանգստյան գոտին, որը Հուրգադայից մի քանի կմ հեռավորության վրա է գտնվում։ Այստեղ չի կարելի լողալ, դայվինգ, ձկնորսություն և այլն։
Զոհվածներից մեկը Ավստրիայի քաղաքացի է, շնաձուկը կերել էր նրա ոտքն ու ձեռքը։ Նա վերջին տարիներին ամուսնու հետ ապրում էր Եգիպտոսում։ Մյուս զոհվածը Ռումինիայի քաղաքացի էր։ Նրա անշնչացած մարմինը գտել են Ավստրիայի քաղաքացու վրա հարձակումից ժամեր անց։ Դեպքերը տեղի էին ունեցել 600 մ հեռավորության վրա։ Հուլիսի 3-ին շնաձուկ նկատել են մեկ այլ լողափում։
Մինչ այս շնաձկների հարձակում եղել էր երկու տարի առաջ, գիշատիչները հարձակում էին գործել երեք մարդու վրա, բարեբախտաբար որևէ մեկը չէր զոհվել։ Առավել աղմկահարույց հարձակումներ տեղի էին ունեցել 2010-ին Շարմ էլ Շեյխում։ Մի քանի օրվա տարբերությամբ կենդանու հարձակման հետևանքով մահացավ Գերմանիայի մեկ քաղաքացի, տուժել էին Ուկրաինայի ու Ռուսաստանի քաղաքացիներ։
Օվկիանոսագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆիլիպ Սապոժնիկովը մի քանի խորհուրդ է տվել, թե ինչ պետք է անել, երբ զբոսաշրջիկը հանդիպում է խոշոր շնաձկան. պետք է չկորցնել ինքնատիրապետումը, կտրուկ շարժումներ չանել, ճիչեր ու բղավոցներ չարձակել, հնարավորինս հանգիստ հեռանալ կենդանու մոտից։
«Շնաձուկն արձագանքում է «վախի հոտին»։ Նա հասկանում է, որ իր առաջ զոհ է։ Դրա համար պետք է պահպանել ինքնատիրապետումն ու չմատնվել խուճապի։ Պետք չէ անել կտրուկ շարժումներ։ Շնաձկանը պետք է նայել ինչպես ծովային սովորական կենդանուն»,-ասել է գիտնականն ու հիշեցրել՝ ծով չի կարելի մտնել մայրամուտին ու արևաբացին, հենց այդ ժամերին է մեծանում ծովային ոզնիների վտանգը, եթե ոզնու փուշը վնասի ոտքը, ապա արյան հոտը կարող է գրավել շնաձկանը։
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում շնաձկան հարձակման հետևանքով ռումինուհի է զոհվել
- Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով մահացած կինը զբոսաշրջիկ չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան