Բորելը հայտնել է, թե ԵՄ-ն չի պատրաստվում պատերազմի Ռուսաստանի հետ
ԵՄ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ, իսկ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հիմնական պատասխանը կշարունակեն մնալ պատժամիջոցները, որոնց ազդեցությունը միայն կաճի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չորեքշաբթի օրը Yomiuri թերթում հրապարակված հոդվածում։
Հոդվածում նա գրում է. «Ուկրաինայում բախվելով հատուկ գործողության հետ, մենք մտադրություններից սկսեցինք անցնել գործողությունների՝ ցույց տալով, որ երբ մեզ սադրում են, Եվրոպան կարող է պատասխանել: Քանի որ մենք չենք ցանկանում կռվել Ռուսաստանի հետ, տնտեսական պատժամիջոցներն են այս պահին գտնվում բախման հիմքում: Դրանք արդեն սկսում են ազդեցություն ունենալ, որը առաջիկա ամիսներին միայն կավելանա»։
Բորելը նաև ասել է, որ պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ, ազդում են նրա ռազմարդյունաբերական համալիրի վրա և խոչընդոտում են նավթի արդյունահանմանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ եք լռում. Լիլիթ Բեգլարյանը՝ ԵՄ դեսպանին
- ՌԴ-ում դոլարի փոխարժեքը 2015թ-ի մայիսից ի վեր առաջին անգամ նվազել է 51 ռուբլուց
- Ճապոնիան որոշել է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ կանխիկ դոլարին ՀՀ քաղաքացիների հասանելիության սահմանափակման պատճառ
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ԵՄ-ին տանում են տնտեսական և աշխարհաքաղաքական աղետի. եվրապատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան