2022 թ. հունվար -մարտին ՇՄՆ-ն տվել է ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման 18 թույլտվություն. Գայանե Գաբրիելյան
«Շրջակա միջավայրի նախարարությունը 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին տվել է 120 ջրօգտագործման թույլտվություն՝ նոր հայտ, երկարաձգում, վերաձևակերպում կատեգորիաներով»,- ՀՀ Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը զեկուցելիս ԱԺ-ում հայտնեց ՇՄ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ ձկանբուծական նպատակով տրվել է 12 ջրօգտագործման թույլտվություն, էներգետիկ՝ 3 և մերժվել է 6 հայտ:
«Նույն ժամանակահատվածի համար այս տարի ջրօգտագործման թույլտվություն տրվել է 56 տնտեսվարողի, ստորերկրյա ջրային ռեսուրսների համար տրվել է 18 հայտ, էներգետիկ նպատակով՝ 4 և մերժվել է 3 ջրօգտագործման թույլտվություն»,-հայտնեց ՇՄ փոխնախարարը:
Պատասխանելով Էկոլոգիական թողքի պահպանման վերահսկողության մասին հարցին՝ Գաբրիելյանը հայտնեց, որ նախատեսվում է 2024 թվականին ներդնել էլեկտրոնային հոսքաչափերի պարտադիր պայման, որի դեպքում առցանց հնարավոր կլինի վերահսկել ոչ միայն օգտագործվող ջրի ծավալն, այլ նաև էկոլոգիական թողքը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում նևրոտիկ, սթրեսային խանգարումների աճի պատճառով «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ն հանվում է մասնավորեցվող գույքի ցանկից
- ԱԺ այսօրվա արտահերթ նիստի 23 նախագծերից 15-ը 3-ժամյա արագացված քննարկման ռեժիմով են ընդունվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան