«Հրապարակ». Հատկապես ինչի համար է պարգևատրվել Սերգեյ Ատոմյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին շնորհեց արդարադատության գեներալ-մայորի կոչում։ Արարատի մարզում հասարակ քննիչից՝ պատգամավոր, ապա ՔԿԾ պետ դարձած Ատոմյանը, պարզվում է, պարգևատրվել է հունիսի 12-ին Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցը կազմակերպելու և ջերմ ընդունելություն բեմադրելու համար։ Ատոմյանը գործի է դրել պաշտոնական լծակները և «զոնի խարոշիների» օգնությամբ «մասովկա» է ապահովել։
Հիշենք, որ Փաշինյանին այդ այցի ժամանակ կրնկակոխ ուղեկցում էր Ատոմյանը, ով ժամանակին նույն ժրաջանությամբ ծառայում էր Ավշարի Գրիգորյաններին։ Երեկ գեներալ-մայորի կոչում ստացավ նաև ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, որն անձամբ խրախուսում էր դիմադրության շարժման ընթացքում ոստիկանների գործադրած բռնությունները և սեռական հայհոյանքներ հնչեցնում ընդդիմադիրների հասցեին։ Պարգևատրվեց նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը տասնյակ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական գործեր է «կարել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում