«Հրապարակ». Արտյոմ Վանեցյանը 2019թ. նախարարին դիմում է գրել` խնդրելով կրկին բժշկական փորձաքննություն նշանակեն, թույլ տան ծառայել բանակում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջերս համացանցում հրապարակումներ և գրառումներ եղան, որ Արթուր Վանեցյանի ավագ որդին, որը զորակոչային տարիքի է, չի ծառայել` խուսափել է հայկական բանակում պարտադիր զինծառայությունից: Բնականաբար, հեղինակները պնդում էին, որ Արթուր Վանեցյանն է որդուն ազատել բանակից` օգտագործելով իր կապերը:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է Արտյոմ Վանեցյանին հաջողվել խուսափել բանակից` ինչ հիմքով և ինչ ժամկետով: Նա մեզ պատմեց, որ երբ եկել է զորակոչի ժամանակը, ինչպես զորակոչի ենթակա բոլոր մյուս երիտասարդները, անցել է բժշկական հետազոտություն, և անսպասելիորեն հայտնաբերվել է առողջական ինչ-որ խնդիր, որի պայմաններում զորակոչի ենթակա անձն ազատվում է զինծառայությունից` ճանաչվում է ոչ պիտանի պարտադիր զինվորական ծառայության համար: Իհարկե, զինծառայությունից ազատվում է կարճաժամկետ․ մի քանի տարի անց զորակոչից ազատված անձը կրկին բուժզննություն է անցնում, և եթե պարզվում է, որ առողջական խնդիրը վերացել է, նրան զորակոչում են:
Սակայն ուշագրավն այն է, որ այս ախտորոշումն ու զինծառայության ոչ պիտանի լինելու հանգամանքը Արտյոմ Վանեցյանը շատ ծանր է տարել և 2019 թվականին պաշտպանության նախարարին դիմում է գրել` խնդրելով, որ կրկին բժշկական փորձաքննություն նշանակեն` իր հետ կապված, և թույլ տան ծառայել հայկական բանակում: Սակայն դիմումը մերժվել է: Իսկ այդ շրջանում, երբ նրան ազատել են զինծառայությունից, Արթուր Վանեցյանն արդեն մի քանի ամիս պաշտոն չուներ ու սուր քննադատության էր ենթարկում իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ՝ չէր կարող որևէ կերպ ազդել փորձաքննության և բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա: Արտյոմը մեզ տրամադրեց նաև դիմումի պատճենը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Վաղը, մյուս օրը, իշխանությունը հանգիստ կարող է նաև ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը քննարկել, կյանքի կոչել
- «Հրապարակ». Խոզնավարի գյուղատակի հատվածը ականապատել են, բայց բնակիչներին չեն զգուշացրել
- «Ժողովուրդ». Ջհագիրյանը հրաժարական է տվել, քանի որ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անձամբ Փաշինյանի հասցեին
- «Հրապարակ». Հատկապես ինչի համար է պարգևատրվել Սերգեյ Ատոմյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան