«Յունիբանկ»-ի պայթյունի հետևանքով աշխատակիցներից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք
Առողջապահության նախարարությունը հրապարակել է տեղեկատվություն պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին։
Ըստ այդմ. Աշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի:
Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Հարակից հրապարակումներ`
- «Յունիբանկ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մաքրուհին
- Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան