«Յունիբանկ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մաքրուհին
Պայթյունը տեղի է ունեցել Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում։
«Տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները:
Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը:
Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:
Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»,-հայտնում են բանկից։
ԱԻ նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ պայթյունը տեղի է ունեցել Վարդգես Պետրոսյան 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակ քաղաքի մասնաճյուղում։ Պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է (Ռ. Խ.), հինգը՝ տուժել: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին: Նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին