Յունիբանկում պայթյունի հետևանքով այրվել են փաստաթղթեր, վնասվել երեք մեքենաներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմացրել է «Յունիբանկ»-ի Աշտարակի մասնաճյուղում տեղի ունեցած պայքայունի մասին տեղեկատվությունը՝ հրապարակելով արտակագ դեպքի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ։
Տուժածներն են Հ. Կ.-ն (ծնված 1991 թ․), Հ. Չ.-ն (ծնված 1996 թ․), Լ. Ա.-ն (ծնված 1996 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1972 թ․), Հ. Խ.-ն (ծնված 1978 թ․), Լ. Շ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Խ.-ն (ծնված 1963 թ․) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Հ․Կ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ․ Չ.-ինը, Հ․ Խ.-ինը, Լ․ Շ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Լ․ Ա.-ինը և Ա․ Մ.-ինը՝ բավարար:
Հ․ Չ.-ն, Հ․ Խ.-ն և Լ․ Շ.-ն տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, Ռ․ Խ-ն մահացել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:
Բանկի մասնաճյուղի արխիվային սենյակում այրվել են փաստաթղթեր (մոտ 4 խմ), վնասվել սրահում գտնվող հաճախորդների սպասարկման պատուհանները, դուռը, ներսենյակային պատը (մոտ 30 քմ), բանկի մոտակայքում կայանած «Mazda», «Opel» և երկու «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, հարակից տարածքում գտնվող ավիատոմսերի սրահի պատուհանը։
Հարակից հրապարակումներ`
- «Յունիբանկ»-ի պայթյունի հետևանքով աշխատակիցներից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք
- «Յունիբանկ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մաքրուհին
- Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին