Պապիկյանը դիմեց իրավապահներին՝ ուսումնասիրելու իր ականջին հասած քողարկված կոչերը
«ԱԺ ընդդիմադիր մի պատգամավոր, երևի շփոթել է, որ ինքն այլևս չի զբաղեցնում գերատեսչության ղեկավարի, կամ ԳՇ պետի պաշտոնը, զանգել է զինվորականներից մեկին՝ գլխավոր զինկոմին և ասել, թե ի՞նչ իրավունքով եք եռամսյա հավաքներին զորակոչում ընդդիմության երիտասարդներին ու պատանիներին»,-ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխության նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց Սուրեն Պապիկյանը
Նրա կարծիքով՝ ընդդիմությունը Երևանում երկիրը փրկելով՝ այն տանում է դեպի անորոշություն:
«Ես հայտարարել եմ ինժեներական աշխատանքների միամսյակ, այո, գնացե՛ք և մասնակցե՛ք եռամսյա հավաքների, դուք և ձեր համակիրները ՀՀ քաղաքացի են և հավասար են, մենք մեր քաղաքացիներին չենք տարանջատում իրարից»,-ասաց Պապիկյանը՝ դիմելով ընդդիմությանը:
Նա անդրադարձավ նաև շրջանառվող այն կարծիքին, որ ընդդիմադիրներին եռամսյա հավաքների կանչելու հրահանգը տվել է պաշտպանության նախարարը:
«Եթե նախկինում ՊՆ-ն էր հրահանգում, ապա մեր օրերում այդպես չէ, որովհետև պաշտպանության նախարարն ահագին գործ ունի անելու, սա մեկ: Երկրորդ՝ մյուս անգամ իրավունք չվերապահեք ձեզ, զանգել զինվորականներին, կամ քողարկված կոչեր անել նրանց, որովհետև նման կոչեը ենթադրում են նաև իրավական պատասխանատվություն և կարծում եմ մեր իրավապահները պետք է այդ առումով ուշադիր լինեն, քանի որ իմ ականջին նման քողարկված կոչեր հասել են»,-ՀՀ իրավապահ մարմիններին դիմեց Սուրեն Պապիկյանը:
Վերջում նա հորդորեց հանգիստ թողնելով ընդդիմությանը, կողմ քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին, որովհետև այն հույժ կարևոր է:
Նա զեկուցեց «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Օրենքի հիմնավորման մեջ ասվում է. «Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում իրավասությունները, հստակեցնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի գործունեությունը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ, ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, ամրագրման գործընթացում սահմանվում է, որ ամրագրվում են զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների աշխատողները, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում»:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր շտաբի պետն առանձին գերատեսչության ղեկավար չէ, պարզապես ենթակա մարմնի ղեկավար է. Պապիկյան
- ԱԺ այսօրվա արտահերթ նիստի 23 նախագծերից 15-ը 3-ժամյա արագացված քննարկման ռեժիմով են ընդունվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան