Գլխավոր շտաբի պետն առանձին գերատեսչության ղեկավար չէ, պարզապես ենթակա մարմնի ղեկավար է. Պապիկյան
«Այսօր պաշտպանության նախարարությունը միաձույլ կառույց լինելու անհրաժեշտություն ունի, սա շատ էական է»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի մասին, որով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Ս. Պապիկյանի խոսքով, շատ բարդ է նույն նախարարության ներսում տարբեր սպաների, տարբեր գնդապետների ու գեներալների հագուստի վրա կարդալ պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ։
«Մենք մեկ մարմին ենք, մեկ ամբողջություն, ու որպեսզի նաև հնարավոր ռազմական գործողությունների, մեր երկրի նկատմամբ տարբեր մարտահրավերների ժամանակ չլինի այդ անջրպետը, կարևոր է այս փոփոխությունները կատարվեն ու կատարվեն օր առաջ, ու այդ փոփոխությունները կատարվեն նոր Գլխավոր շտաբի պետի նշանակումից առաջ։»,- ասաց նա։
Պապիկյանը նշեց, որ չի ուզում բաց խոսել այն խնդիրների մասին, որոնք առկա են, կարող են անհրաժեշտության դեպքում փակ քննարկում կազմակերպել։
«Բայց մի բան հստակ է՝ այս փոփոխությունները միայն դրական անդրադարձ են ունենալու բանակի ղեկավարման, կառավարման վրա, որևէ կերպ չեն խաթարելու պաշտապանության նախարարի քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, չեն վերազանցելու դրանք, Զինված ուժերը շարունակելու են իրենց գործը կատարել ամբողջությամբ, ավելին ասեմ՝ ավելի շատ ժամանակ են ունենալու զբաղվելու իրենց գործով, չզբաղվելու ֆինանսական խնդիրներով»,- ասաց պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով, այնպես չէ, որ այևս Գլխավոր շտաբի պետ գոյություն չի ունենում, ամենևին այդպես չէ, հստալ նշվում է, որ կառույցը պարզապես փոխակերպվում է։ Հիշեցրեց, որ այդ ամեն ինչը եղել է նաև մինչև 2008 թվականը, ու, կարծում է, բավականին արդյունավետ է։
«Կա մի հստակեցում՝ Գլխավոր շտաբի պետն առանձին գերատեսչության ղեկավար չէ, պարզապես ենթակա մարմնի ղեկավար է, այդ ամենը բոլորի համար հստակ լինի՝ վերից- վար»,- ընդգծեց Պապիկյանը։
Նա նշեց, որ փոփոխություններից հետո պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավարներն ու անձնակամզը չեն դառնում զինվորական, օրենքով սահմանվում է, որ նախարարը կարող է ունենալ զինվորական տեղակալներ, այդ հաստիքներն ու քանակը սահմանում է վարչապետը
«Վարչության պետերը, որոնք գտնվում են նախարարի անմիջական ղեկավարման ներքո, քաղաքացիական պաշտոններ են»,- ասաց Պապիկյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ի՞նչ նոր պաշտոն կստանա Սամվել Բաբայանը. Նա հավակնում է ՊՆ ԳՇ պետի պաշտոնին
- Գործող սխեմաներում ռազմական գործողությունների պատասխանատուն զինվորական է՝ ԳՇ պետը, նորով՝ քաղաքացիական անձ՝ պաշտպանության նախարարը. Աբրահամյան
- ԳՇ պետին դարձնելով նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետի պաշտոնը քաղաքականացնում ես․ Սեյրան Օհանյան
- Ամիսներ շարունակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում. Արեգնազ Մանուկյան
- ԶՈՒ ԳՇ պետն ազատվել է պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին