Հայաստանում նախանշվում է կորոնավիրուսի տարածման տեմպի որոշակի արագացում. Ռոմելլա Աբովյան
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային վիճակը դեռևս գնահատվում է կայուն, սակայն վերջին 7 օրվա ընթացքում գրանցվել է դեպքերի որոշակի աճ, վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից բարձր է, ինչը նախանշում է, որ կա վարակի տարածման տեմպի որոշակի արագացում։ Լրագրողների հետ հանդիպմանն ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Միաժամանակ նշեց, որ եվրոպական երկրներում, Ռուսաստանում արդեն իսկ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ կա, բայց ոչ սրընթաց։
Ռ. Աբովյանը հայտնեց, որ վերջին շրջանում շատ երկրներում շրջանառվում է կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամի BA4, BA5 ենթատեսկանները։
Մասնագետը նշեց, որ շատ դժվար է խոսել կորոնավիրուսի ավարտի մասին կամ կանխատեսել՝ արդյոք կլինեն նոր մուտացիաներ, քանի որ վերջին երկու տարիներին բավականին անկանխատեսելի իրավիճակների են հանդիպել։
«Սակայն այս հիվանդության դեմ պայքարում մի պարզ, արդյունավետ գործիք կա, ինչն ապացուցվեց նաև մեր երկրում՝ պատվաստված անձինք շատ ավելի թեթև են տանում հիվանդությունը, շատ անգամ չեն էլ ախտորոշվում կամ անգամ եթե ախտորոշվում են, բուժումը ստանում են տան պայմաններում, չեն դիմում բժշկական կազմակերպությունների՝ ելնելով հիվանդության թեթև ընթացքից»,- ասաց Ռոմելլա Աբովյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսային դեպքերը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
- Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շարունակում են ավելանալ
- Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են
- Աշխարհում մայիսի վերջից ի վեր առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության աճ
- ԱՀԿ-ն 2022 թվականին կանխատեսում է կորոնավիրուսային վարակների նոր աճ
- Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
- Աշխարհում 2020-ից հետո առաջին անգամ մեկ շաբաթվա ընթացքում 10 հազարից քիչ մարդ է մահացել կորոնավիրուսից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան