Հակերային խումբը համացանցում տեղադրել է Ուկրաինայի ռազմական հետախուզության 1000 աշխատակցի անձնական տվյալները
Ռուսական հատուկ ծառայություններից մեկի աղբյուրը «ՌԻԱ նովոստի»-ին հաստատել է հակերային RaHDIt խմբի հրապարակած Ուկրաինայի ռազմական հետախուզության աշխատակիցների տվյալների իսկությունը։
«Նյութերը, դատելով իմ տեղեկություններից, կասկած չեն հարուցում»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը։
Չորեքշաբթի RaHDit-ը հանրային տիրույթում հրապարակել է Ուկրաինայի ռազմական գերատեսչության Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) 1000 աշխատակիցների տվյալները։ Բացահայտված լրտեսների թվում են Ռուսաստանում, Հնդկաստանում, Ավստրիայում, Վիետնամում, Հարավային Աֆրիկայում, Իտալիայում, Թուրքիայում, Իրանում դեսպանատների ներկայացուցիչներ։ Ցուցակում են նաև Լեհաստանի, Հունգարիայի, Բուլղարիայի և Սլովակիայի ռազմական հետախուզության կուրատորների, դիվերսիայի հրահանգիչների, գաղտնի և ուժային հետախուզություն վարելու հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչների տվյալները:
Ըստ հաքերների՝ հրապարակված տվյալների բազայի ձևավորմանը նպաստել են Կիևի Ռիբալսկի կղզում գտնվող Գլխավոր հետախուզության վարչության կենտրոնական տնօրինության ցանցերի պաշտպանության թերությունները, ինչպես նաև աշխատակիցների վարքագծի բնորոշ օրինաչափությունների համաձայն մեծ տվյալների վերլուծության մեթոդները: RaHDit-ը նշել է, որ այն հրապարակումների շարքի առաջին նյութն է։ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկզբից ի վեր այն Ուկրաինայի հետախուզության տվյալների ամենամեծ արտահոսքն է։
Հունիսին RaHDIt-ը հանրությանը հասանելի էր դարձրել Ուկրաինայի անվտանգության ծառայության 700 աշխատակիցների տվյալները:
Հարակից հրապարակումներ`
- Լիտվան Ուկրաինային լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի երկրի վերականգնման համար
- Reuters. Ուկրաինան Թուրքիային խնդրել է կալանել ռուսական դրոշով բեռնատար նավը
- Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայում. Մակրոն
- Microsoft-ը հայտարարեց «ռուս» հակերների նոր գործողությունների մասին
- Politico. «Ռուս հակերները» գողացել են Պետդեպարտամենտի հազարավոր էլեկտրոնային նամակները
- Հակերներին հաջողվել է մուտք գործել EasyJet ավիաընկերության 9 միլիոն հաճախորդների տվյալների բազա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան