Առաջիկա օրերին ջրմաստիճանը կհասնի 38-39 աստիճանի
Հայաստանի տարածքում հուլիսի 6-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վրկ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 6-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում, Սյունիքի հովտային շրջաններում, Արցախում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի 38-39 աստիճանի։
Երևանում հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան